Հաղորդագրություն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

14/11/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

14/11/2022

Ավելին

Հաղորդագրություն

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

12/11/2022

Ավելին

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են զորավարժարան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելություն զորավարժարան՝ քաղաքացիների մարտական հրաձգության դասընթացները լուսաբանելու նպատակով։ Լրագրողները ոչ միայն հետևել են հրաձգության դասընթացներին, մասնակիցների տպավորություններին և գրանցած արդյունքներին, այլև սեփական փորձով գործնական հրաձգության մասնակիցը դարձել՝ ստուգելով իրենց կրակային պատրաստության հմտությունները։ Նախքան գործնական հրաձգության վարումը՝ լրագրողները հրահանգավորվել են անվտանգության և հրազենից օգտվելու կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական կետերում ներկայացված սպառազինության նմուշներին։

12/11/2022

Ավելին

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբը նոյեմբերի 12-ին այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։

12/11/2022

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

11/11/2022

Ավելին

Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ

Նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։

11/11/2022

Ավելին

Հաղորդագրություն

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

11/11/2022

Ավելին

Հաղորդագրություն

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

10/11/2022

Ավելին

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը:

09/11/2022

Ավելին

Հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

09/11/2022

Ավելին