Հաղորդագրություն
Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.): Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
30/10/2022
Ավելին«Զինուժ» 29.10.2022թ.
29/10/2022
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին
Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին: Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:
28/10/2022
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
27/10/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
25/10/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
24/10/2022
Ավելին«Զինուժ» 22.10.2022թ.
22/10/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
22/10/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
21/10/2022
ԱվելինՀայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ: Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
21/10/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17.30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
20/10/2022
ԱվելինՀայաստան է այցելել Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-ից 19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները: Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
20/10/2022
Ավելին
Հայերեն
English
Русский