Մամուլի հաղորդագրություն
Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
30/07/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
29/07/2010
ԱվելինՆոր մեդալ ՀՀ զինված ուժերում
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին: ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
28/07/2010
ԱվելինՊարգևատրվել են ժամկետային զինծառայողները
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
28/07/2010
Ավելին27/07/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
<img width="250" height="190" align="left" src="/UserFiles/Image/afg-2010-07-27-s-6.jpg" alt=""/>2010թ. հուլիսի 24-ից 26-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության Աֆղանստանի Իսլամական Հանրապետության աշխատանքային այցը 2010թ. հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/afg-2010-07-27-s-1.jpg"/>
27/07/2010
Ավելին24/07/2010
Ավելին24/07/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստան
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/afg-2010-07-24-f.JPG"/> Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
24/07/2010
Ավելին23/07/2010
Ավելին23/07/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
<img width="167" height="250" align="left" src="/UserFiles/Image/germania-2010-07-21-23-s-1.jpg" alt=""/>Հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակներում և Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:
23/07/2010
Ավելին
Հայերեն
English
Русский