ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
<img width="167" height="250" align="left" src="/UserFiles/Image/germania-2010-07-21-23-s-1.jpg" alt=""/>Հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակներում և Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:
23/07/2010
Ավելին22/07/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների մեղմ ասած «վրդովմունքը»: Պատճառը պարզ է. Ս. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինք` այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը: Ս. Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար: Հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով:
22/07/2010
Ավելին21/07/2010
Ավելին21/07/2010
ԱվելինՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Գեներալ-գնդապետ Խաչատուրովն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության հարցերին, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության առկա սպառնալիքներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
21/07/2010
Ավելին21/07/2010
Ավելին21/07/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:
21/07/2010
Ավելին20/07/2010
Ավելին20/07/2010
ԱվելինՀանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
<img align="middle" src="/UserFiles/Image/2010-07-20-r-6.jpg" alt=""/> Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայ-ռուսական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման հարցերը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
20/07/2010
Ավելին
Հայերեն
English
Русский