19/07/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

<img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/PN-Iran-2010-07-19-f.jpg" alt=""/> Հուլիսի 17-ից 18-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթհաքիի հետ: Հուլիսի 17-ին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախարարներ Ս. Օհանյանի և Ա. Վահիդիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

19/07/2010

Ավելին

16/07/2010

Ավելին

16/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ դոկտոր Ս. Վոլանդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մ. Յովանովիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության և դրա ընդլայնման հարցերը: Կողմերը անդրադարձան նաև խաղաղապահ կարողությունների զարգացման, անձնակազմի կրթության, ուսուցման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16/07/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

2010թ. հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16/07/2010

Ավելին

14/07/2010

Ավելին

14/07/2010

Ավելին

Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ

Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը և թե սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/depi-hayq-2010-07-14-c.jpg" alt=""/>

14/07/2010

Ավելին

10/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 9-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ: Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հուլիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

10/07/2010

Ավելին

09/07/2010

Ավելին