30/08/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են: Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:

30/08/2010

Ավելին

Ազգային բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է

«Հրապարակ» օրաթերթի թղթակից Գայանե Առուստամյանը, որը ս.թ. օգոստոսի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, հավատարիմ մնալով բանակի և զինծառայության հանդեպ թերթի որդեգրած «քաղաքականությանը», «վիրավորվածի» կեցվածքով լուտանքախառն և ադրբեջանական ԶԼՄ-ներին համաբարո բարբաջանք է տեղացել պաշտպանության նախարարի և բանակի հասցեին: Թերթի օգոստոսի 26-ի համարում հրապարակված «Մարտունակ բազեի և դիֆերենցված դաստիարակության մասին» վերտառությամբ հոդվածում նա հեգնախառն ներկայացրել է հանդիպման մանրամասները: Ազգային բանակի` ՀՀ պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտին առնչվող փաստերի նկատմամբ նման վերաբերմունքը և բացահայտ կեղծիքներ մատուցելու միջոցով լրատվամիջոցը հասարակական ուշադրության կենտրոնում պահելու փորձերն իրականում բանակի և նրա ղեկավարության վարկաբեկման և հեղինակազրկման փորձերի անհաջող օրինակներ են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

30/08/2010

Ավելին

28/08/2010

Ավելին

28/08/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը: 1985թ. ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով: Մանրամասները ճշտվում են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

28/08/2010

Ավելին

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՊՆ կոլեգիայի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր:

28/08/2010

Ավելին

25/08/2010

Ավելին

25/08/2010

Ավելին

25/08/2010

Ավելին

25/08/2010

Ավելին

Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան

Օգոստոսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստան էր գտնվում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: <img width="250" height="167" alt="" src="/UserFiles/Image/2010-08-25-d.jpg"/><img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-08-25-a.jpg" alt=""/> Պատվիրակության անդամներին օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

25/08/2010

Ավելին