18/09/2010
Ավելին18/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մ.Սարիբեկյանը ս.թ. մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո:
18/09/2010
Ավելին17/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից և խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
17/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
17/09/2010
Ավելին16/09/2010
Ավելին16/09/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-09-15-c(1).jpg"/>
16/09/2010
Ավելին15/09/2010
Ավելին15/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
2010թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետություն Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան դե Լոկերին: Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափով պարբերական բնույթ ունեցող շփումները: Դեսպան Լոկերը բարձր գնահատեց Հայաստանի կողմից ձեռնարկած բոլոր քայլերը և գործողությունները՝ ուղղված եվրաինտեգրմանը և եվրոպական ու հյուսիսատլանտյան կառույցների հետ փոխգործունակության բարձրացմանը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-09-15-c.jpg"/>
15/09/2010
Ավելին
Հայերեն
English
Русский