Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/10/2010

Ավելին

02/10/2010

Ավելին

02/10/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն: <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-02-a.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-02-b.jpg" alt=""/> Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

02/10/2010

Ավելին

01/10/2010

Ավելին

01/10/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Պ. Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը

Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: <img style="width: 250px; height: 167px;" alt="" src="/UserFiles/Image/2010-10-01-b.jpg"/> <img style="width: 250px; height: 167px;" alt="" src="/UserFiles/Image/2010-10-01-a.jpg"/> <img alt="" src="/UserFiles/Image/2010-10-01-c.jpg" style="width: 250px; height: 167px;"/> Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցությա հետ կապված հարցեր:

01/10/2010

Ավելին

Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի 28.09.2010թ. համարում հրապարակված տեղեկատվությունը N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն: Հ. Բաղդասարյանի բուժումը շարունակվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրա ոտքը չի անդամահատվել և առողջական վիճակը բավարար է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

30/09/2010

Ավելին

27/09/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

27/09/2010

Ավելին

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին

27/09/2010

Ավելին

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին

27/09/2010

Ավելին