ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալը

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

20/11/2024

Ավելին

Կուրսանտ Էլեն Բաբաջանյանը նվաճել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության արծաթե մեդալը

53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մասնակցին և նվաճեց արծաթե մեդալը:

20/11/2024

Ավելին

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին:

20/11/2024

Ավելին

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը և պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

19/11/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի պատվիրակությանը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը: Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։ ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ): Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

19/11/2024

Ավելին

Անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը

Նոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

15/11/2024

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:

14/11/2024

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։ Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպման ավարտին քննարկվել են սերժանտների ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչից հետո Էդվարդ Ասրյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

14/11/2024

Ավելին

Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են

«Ատեստավորումը զգալի փոփոխություն է բերելու մեր բանակի համար. դրական տեղաշարժ շատ կա»։ Զինծառայողները՝ ատեստավորման շարունակվող քննությունների մասին: Մանրամասն՝ տեսանյութում:

14/11/2024

Ավելին

Հաղորդագրություն

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

13/11/2024

Ավելին