Պաշտպանության նախարարի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի
Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։
08/11/2024
ԱվելինՔննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր
Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:
07/11/2024
ԱվելինՀրետանավորների առօրյան
01/11/2024
ԱվելինՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր
Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։ Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի նմանաբնույթ այցերը զորամասեր կրում են մշտական բնույթ։
31/10/2024
Ավելին
Հայերեն
English
Русский