ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը: Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։ Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ)։ Բրոնզե մեդալակիրներն են՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Աշոտ Խաչատրյանը (77կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։

22/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

22/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը (87 կգ) 3։1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

22/11/2024

Ավելին

Պաշտպանության նախարարը հետևել է աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։ Առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։

21/11/2024

Ավելին

55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը

55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ։

21/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի Հանրապետության մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

21/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

21/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

21/11/2024

Ավելին

Աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը

Այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը:

21/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

21/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ

55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

21/11/2024

Ավելին

ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ Տիգրան Մինասյանը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր

Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար:

21/11/2024

Ավելին