Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
29/11/2024
ԱվելինՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն
Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ: Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։
29/11/2024
ԱվելինՀՀ նախագահի հրամանագրերով կատարվել են մի շարք նշանակումներ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
27/11/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկներն ու մարզիչները
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում են մարզական լավ ավանդույթները: Սուրեն Պապիկյանի խոսքով` այս մրցաշարը ծառայության համար նոր լիցք հաղորդեց ոչ միայն առաջնության մասնակից մարզիկներին, այլև այն զինծառայողներին, որոնք այժմ մարտական հերթապահություն են իրականացնում: Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին շնորհավորել և թիմային լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ ժամկետային զինծառայող մարզիկներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը, կամքը և ցույց տվել, որ ինչպես զինված ուժերի տարբեր ուղղություններում, այնպես էլ սպորտում և ֆիզիկական պատրաստության բնագավառում ունենք նշանակալի հաջողություններ։ Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին պարգևատրել է հուշամեդալներով և նվերներով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ Հիշեցնենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում ՀՀ ԶՈՒ հավաքականը նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ:
27/11/2024
ԱվելինՄեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը
Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։
26/11/2024
ԱվելինՊաշտպանության նախարարն այցելել է սահմանագոտի
Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ:
25/11/2024
ԱվելինՀայտարարություն
ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:
24/11/2024
Ավելին
Հայերեն
English
Русский