ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ռազմական համալսարանի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համալսարանը մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։ «Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ վստահություն հայտնելով, որ այս կրթօջախում դեռ ուսանելու են հայրենիքի հազարավոր նվիրյալ երիտասարդներ՝ հայրենիքի սահմաններն անառիկ ու պատիվը բարձր պահելու համար։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձ է կատարել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման պատմությանը և ներկայիս ընդլայնված ռազմակրթական գործունեությանը: Էդվարդ Ասրյանը փաստել է, որ ռազմական համալսարանի շրջանավարտները մշտապես նպաստել և այսօր էլ ակտիվորեն նպաստում են բանակի մարտական ներուժի բարձրացմանն ու զարգացմանը, ուստի կառույցը պետք է առավել հզորանա՝ որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, կատարելագործվի և ամուր կանգնի պետության պաշտպանության դիրքերում: Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով: Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:
30/06/2023
Ավելին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողակարգըմեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր` ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
29/06/2023
ԱվելինԱդրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
29/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
27/06/2023
ԱվելինԿանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։
27/06/2023
ԱվելինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ պաշտպանության նախարարի ելույթն ԱԺ-ում:
26/06/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:
26/06/2023
ԱվելինԿանզասի պատվիրակությունն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալում նրանց ընդունեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը: Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։ Այցի ընթացքում ամփոփվեցին ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվեցին գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։ Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ ունեցավ ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։
25/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում
Հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ:
24/06/2023
Ավելին
Հայերեն
English
Русский