Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
20/06/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա
Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության նախարարի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հունիսի 19-ին մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, այցելել ռազմարդյունաբերական տաղավարներ: Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ, ինչպես նաև այցելել Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։
19/06/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է Մոն-Վալերիանի հուշահամալիր
Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ 1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները։ Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի և Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ խոնարհեց «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջև, այնուհետև շրջայց կատարեց հուշահամալիրի տարածքում։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու վերաբերյալ։
19/06/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Քրիստիան Կամբոնի հետ
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
19/06/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ:
19/06/2023
ԱվելինԶինված ուժերում շարունակվում են համալիր ստուգումները
Զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները: Ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները:
19/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում
Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
19/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
19/06/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
18/06/2023
ԱվելինՀՀ զինված ուժերում իրականացվում են համալիր ստուգումներ
2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից իրականացվում են մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումներ: Ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ:
18/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
18/06/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում
Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
17/06/2023
Ավելին
Հայերեն
English
Русский