Անցկացվել է ԶՈՒ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստը
Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ:
21/07/2023
ԱվելինՀայտարարություն
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը: Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 66 18 00, 010 66 22 02 հեռախոսահամարներին:
20/07/2023
ԱվելինՇարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը
ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողներ այս շաբաթ քննություններ են հանձնել շարային, կրակային, ֆիզիկական պատրաստություն առարկաներից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: (Ֆոտոռեպորտաժ)
20/07/2023
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահի հետ
Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:
19/07/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ
Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ: Մարտական մի շարք հենակետերում նախարարը հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի և առաջիկա անելիքների մասին: Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով: Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
19/07/2023
ԱվելինՊաշտպանության նախարարն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ
Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին: Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները: Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը:
19/07/2023
ԱվելինՇարունակվում է գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի աշխատանքային այցը ԱՄՆ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
19/07/2023
ԱվելինԱդրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
19/07/2023
ԱվելինՊաշտպանության նախարարն այցելել է N զորամաս
Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել ընթացող պարապմունքներին: Զորամիավորման և զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար:
18/07/2023
ԱվելինԷդվարդ Ասրյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացված համաժողովին
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
18/07/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
18/07/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը:
17/07/2023
Ավելին
Հայերեն
English
Русский