Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

19 Հուլիսի, 2023 20:03
Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ:
Մարտական մի շարք հենակետերում նախարարը հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի և առաջիկա անելիքների մասին:
Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:

  • Տարածել