MoD Internal Examinations Department
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ ՊՆ ներքին քննությունների վարչության գործունեությունն ուղղված է ապահովելու Նախարարի կողմից Նախարարության համակարգի մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի գործունեությունը վերահսկելու գործընթացը։
Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները․
- Պաշտպանության նախարարի և/կամ Գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննությունների անցկացումը,
- Նախարարության համակարգում անցկացված (անցկացվող) ծառայողական քննությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ բողոքների ուսումնասիրությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
- պետական մարմիններից, հիմնարկներից և կազմակերպություններից ստացված տեղեկատվության կամ քրեադատավարական գործընթացների շրջանակներում Նախարարություն ներկայացված առաջարկների (և/կամ առաջադրված պահանջների) վերաբերյալ Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի ցուցումով ուսումնասիրությունների և այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը,
- Նախարարության համակարգում ռազմաբժշկական, թիկունքային, սպառազինության և տեխնիկական ապահովման, կապիտալ շինարարության, ինժեներական, կադրային և այլ ուղղություններով գործունեության, ինչպես նաև գնումների կազմակերպման շրջանակներում ուսումնասիրությունների իրականացումը և դրանց արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
- իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված խախտումները և այլ թերությունները վերացնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը,
- զինծառայողների ատեստավորման արդյունքների վերաբերյալ բողոքների քննությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը։
Հայերեն
English
Русский