Հայտարարություն

Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին:

27/05/2026

Ավելին

Հայտարարություն

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

26/05/2026

Ավելին

Հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։ Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։

25/05/2026

Ավելին

Հայտարարություն

Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով:

21/05/2026

Ավելին

Հայտարարություն

Ի լրումն մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։

21/05/2026

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։ Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։ Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։

21/05/2026

Ավելին

Հայտարարություն

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

21/05/2026

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին: Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:

21/05/2026

Ավելին