Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին

Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

17/08/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին

Օգոստոսի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

17/08/2026

Ավելին

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

16/08/2026

Ավելին

Հանդիպում-քննարկումներ ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ: Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են։

15/08/2026

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնը և երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

15/08/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՊՀ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորների հետ

Օգոստոսի 14-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՊՀ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորների հետ՝ պաշտպանության նախարարությանը մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին ծանոթանալու նպատակով:

14/08/2026

Ավելին

Տեղի ունեցավ ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Այսօր տեղի ունեցավ ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս տարվա շրջանավարտները, սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ, ստացան նաև բնակարանների գնման հավաստագրեր: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և մաղթում արժանապատիվ ծառայություն։ Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ պաշտպանության նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

14/08/2026

Ավելին

Հաղորդագրություն

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

13/08/2026

Ավելին

Պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն

Օգոստոսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն՝ զինված ուժերում հոգեբանական ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

12/08/2026

Ավելին