Հայտարարություն
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
26/05/2023
ԱվելինՏեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին: Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։ Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
26/05/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին
Մայիսի 24-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանները պատգամավորների հարցերին։
24/05/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
24/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
23/05/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
22/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով: Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:
19/05/2023
ԱվելինՎարկավորման ծրագիրն առավել լայն հնարավորություններ կընձեռի․ Կառավարության նիստ․ 18․05․2023թ․
Արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական ծրագիրն այսուհետ առավել լայն հնարավորություններ կընձեռի պայմանագրային զինծառայողներին:
18/05/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
18/05/2023
ԱվելինՀայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը: Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները հրապարակում է միայն բազմակի ստուգումներից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո: Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է: Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ:
17/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
17/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
17/05/2023
Ավելին
Հայերեն
English
Русский