Հաղորդագրություն
Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:
17/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:
17/05/2023
ԱվելինՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը: ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինն իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ:
16/05/2023
ԱվելինԸնտանիքի միջազգային օրը՝ ուսումնական զորամասում
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈՒ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում: Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ:
15/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
14/05/2023
ԱվելինՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է բրիֆինգ
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ: Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
14/05/2023
ԱվելինՊաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Ստրասբուրգ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանը, Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի պատվիրակության կազմում, մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ թեմատիկ քննարկմանը և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։
13/05/2023
ԱվելինԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին
Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
13/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:
13/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
13/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ հաղորդագրություններում նշված ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
13/05/2023
ԱվելինՀաղորդագրություն
Ժամը 23:45-00:05-ն ընկած ժամանակահատվածում նախորդ հաղորդագրություններում նշված ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
13/05/2023
Ավելին
Հայերեն
English
Русский