Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը
Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։ Վարժանքի անմիջական գործող մասնակիցները պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։ Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։ ԶԼՄ ներկայացուցիչներն ստացել են հուշաթերթիկ, սաղավարտ, զրահաբաճկոն և մեկնել առաջադրանքի կատարման վայր՝ մարտական հենակետեր և սահմանամերձ համայնքներ, իսկ նրանց աշխատանքի ընթացքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են ՊՆ և ԶՈՒ համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։ Օրվա ավարտին խաղարկային իրավիճակների վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ և հոդվածներ։ Տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման և գաղտնիության ռեժիմի նկատառումներով պայմանավորված` բացազատված տեղեկատվական կենտրոնում կատարվել է պատրաստված նյութերի նախնական ստուգում: Վարժանքի նպատակներն էին ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը։ Վարժանքի ավարտին ՊՆ վարչական համալիրում կատարվել է արդյունքների ամփոփում:
23/08/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
23/08/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում
Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
23/08/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
22/08/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը:
22/08/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
22/08/2023
ԱվելինՀաղորդագրություն
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
21/08/2023
ԱվելինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Հաջողություն և ազնիվ մրցապայքար մաղթելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համոզմունք են հայտնել, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին և գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա և ավանդական: Ելույթ ունեցողները նաև ընդգծել են, որ մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ, ուստի պատիվ ունեն ներկայացնելու իրենց ուժային կառույցները՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները: Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձևերում: Բանակային խաղերի բացման արարողությունը եզրափակվել է հավաքական թիմերի hանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի ելույթով։
21/08/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
21/08/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
21/08/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի հատվածում
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
21/08/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում
Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
20/08/2023
Ավելին
Հայերեն
English
Русский