Հաղորդագրություն
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
13/02/2024
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:
13/02/2024
ԱվելինՀայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:
13/02/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
13/02/2024
ԱվելինԱդրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
13/02/2024
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
13/02/2024
ԱվելինՔննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ԵԽ ծրագրերի գլխավոր մասնագետ Կրիստին Օլսոնին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը, «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ ԶՈՒ-ում» ազգային ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն ու մարդու իրավունքներին, միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առարկաների դասավանդման առանձնահատկությունները և մեթոդաբանությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում դասախոսների հետագա վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
12/02/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը
Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
12/02/2024
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
12/02/2024
ԱվելինՀայտարարություն
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:
12/02/2024
Ավելին
Հայերեն
English
Русский