Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը: Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:
29/03/2024
ԱվելինՏեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:
29/03/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:
28/03/2024
ԱվելինՀայաստանի նկարիչների միության անդամներն այցելել են զորամաս
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։ Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշանկյանը։ Նկարիչները ծանոթացել են զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, զրուցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նկարիչները ծանոթացել են նաև ծառայության պայմաններին և արվեստի ոլորտում հատուկ հետաքրքրություն ունեցող զինվորների նախասիրություններին։ Հյուրերը երախտագիտություն են հայտնել զինվորներին՝ ծառայության համար, մաղթել բարի ծառայություն և հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ կրթվելու և հայրենիքին պատվով ծառայելու համար։
26/03/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները
Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։ Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
25/03/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:
21/03/2024
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ
Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
21/03/2024
ԱվելինՔննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
14/03/2024
Ավելին
Հայերեն
English
Русский