Հաղորդագրություն
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց:
07/05/2024
ԱվելինԴաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժության բացման արարողությանը
Մայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը: ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ռազմաբժշկական զորավարժությունը հրաշալի հնարավորություն է՝ բարիդրացիական և գործընկերային միջավայրում միմյանցից սովորելու և գիտելիքներով, փորձով փոխանակվելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու համար: Բազմազգ զորավարժության հիմնական նպատակը համաժամանակյա գործողությունների շրջանակում գործնական հմտությունների կատարելագործումն է, որը միտված է բարձրացնելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բժշկական ապաhովման համակարգերի փոխգործակցության արդյունավետությունը: Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:
05/05/2024
ԱվելինՄայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր
ՀՀ զինված ուժերի տոնացույցում մայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:
05/05/2024
ԱվելինՊաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
04/05/2024
ԱվելինՀայտարարություն
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
03/05/2024
ԱվելինԻ պատասխան լրատվամիջոցների հարցումների
Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից:
02/05/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը և դեսպան Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը:
02/05/2024
ԱվելինՀայտարարություն
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
01/05/2024
Ավելին
Հայերեն
English
Русский