ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։
04/10/2024
ԱվելինՌազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազայի կահավորվածությանը, ինչպես նաև հանդիպել Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։ Քննարկումների ընթացքում համագործակցության հետագա ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
01/10/2024
ԱվելինՀայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։
01/10/2024
ԱվելինԿանանց գումարտակի նորեկները
30/09/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը ներկա է եղել Մայր տաճարի վերաօծման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է եղել Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին:
29/09/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
29/09/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հարգանքի տուրքի միջոցառմանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
27/09/2024
Ավելին
Հայերեն
English
Русский