Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:
24/11/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:
24/11/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 21-ից 24-ը Երևանում էր գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ համալիր զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում 2012թ. աշնանը:
24/11/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
23/11/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 13-ից 21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
21/11/2011
ԱվելինՄիջազգային գիտաժողով Երևանում
19/11/2011
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2011թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
16/11/2011
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
16/11/2011
ԱվելինՀՀ ԶՈՒ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
15/11/2011
Ավելին«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հինգ տասնյակ անդամներին: Ընդունելությունը նվիրված է եղել ակումբի հիմնադրման 15-ամյակին: «Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
15/11/2011
Ավելին
Հայերեն
English
Русский