ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի ամփոփիչ նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները:

28/12/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այցելել է Արցախի հերոս Վահագն Վարդևանյանի ընտանիք

Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Վարդևանյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին այցելել է նրա ընտանիք:

27/12/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների հարազատներին

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 25-ին Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի և Թալինի քաղաքապետերը:

26/12/2011

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությանը, գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները:

26/12/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

22/12/2011

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

19/12/2011

Ավելին

ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել են ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

16/12/2011

Ավելին

Ռազմահայրենասիրական դաստիարակության թեմայով միջգերատեսչական ամփոփիչ նիստ

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2011 թվականին իրականացված աշխատանքները, նախանշվել 2012-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

16/12/2011

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2012 թվականի ընթացքում պլանավորված միջոցառումները:

15/12/2011

Ավելին

ՌԴ պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի բաց մրցաշարում ՀՀ զինված ուժերի թիմը գրավել է 2-րդ տեղը

Դեկտեմբերի 9-11-ը Մոսվկվայի ԲԿՄԱ ունիվերսալ մարզական համալիրում կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի մինչև 20 տարեկան երիտասարդների մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Ուկիաինայի, Բելոռուսի, Լատվիայի, Լեհաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ:

15/12/2011

Ավելին