Մամուլի հաղորդագրություն
Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:
25/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:
23/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
23/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
23/04/2012
ԱվելինՀանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
Ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. աշնանային զորակոչի արդյունքները, խնդիրներ են առաջադրվել 2012թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Զորակոչային հանձնաժողովի նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
20/04/2012
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
Ս. թ ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի և ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
20/04/2012
ԱվելինԱմփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:
17/04/2012
ԱվելինԿոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի թիկունքային, բժշկական ապահովման խնդիրները, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց բարելավման ուղիները:
14/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. ապրիլի 13-ին Հայաստան է վերադարձել Ռումինիայում անցկացված «Սևծովյան հերթափոխվող ուժեր-2012» զորավարժությանը մասնակցած ՀՀ ԶՈւ 70 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:
14/04/2012
Ավելին«Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս»
2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ: Ցուցապաստառները, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը:
13/04/2012
ԱվելինՄամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության ռազմակրթական բարեփոխումներին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցության շրջանակներում ապրիլի 10-ին Երևանում էր գտնվում ԱՄՆ ազգային պաշտպանական համալսարանի պրոֆոսորադասախոսական խումբը: Այցի հիմնական նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկվելիք Առաջնորդություն և Ռազմական էթիկա առարկաների դասավանդման հարցում խորհրդատվության տրամադրումը:
11/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը:
11/04/2012
Ավելին
Հայերեն
English
Русский