Մամուլի հաղորդագրություն

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

09/06/2012

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Տավուշի մարզ

Ս.թ. հունիսի 7-ից 8-ը ՀՀ Տավուշի մարզ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

09/06/2012

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

05/06/2012

Ավելին

Ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը:

05/06/2012

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

04/06/2012

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս. թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը:

04/06/2012

Ավելին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտպանության նախարարությունում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

01/06/2012

Ավելին

Պետությունն օժանդակում է զինծառայողներին կրթական հաստատություններ ընդունվելու գործում

ՀՀ կառավարության սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերում իրականացվում է կրթական ծրագիր:

31/05/2012

Ավելին

Մարզական միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության և հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրի բասկետբոլի խաղահրապարակում կազմակերպվել էր մարզաձևի ցուցադրական հանդիպում «Բազե» և «Արծիվ» թիմերի միջև: Թիմերի կազմերում ընդգրկված էին Արցախյան ազատամարտի մասնակից և զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած մարզիկներ:

31/05/2012

Ավելին

Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Ս.թ. մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

31/05/2012

Ավելին

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:

31/05/2012

Ավելին

Հայ խաղաղապահները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները

Մայիսի 29-ը նշվում է որպես ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օր: Օրվա առթիվ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի անձնակազմը ցուցադրական վարժանք էր կազմակերպել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

30/05/2012

Ավելին