Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

13/02/2025

Ավելին

Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

12/02/2025

Ավելին

ՊՆ պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա

Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։ Պատվիրակությունը ծանոթացել է անձնակազմի տեղակայման պայմաններին և դիտարկել զորավարժության ընթացքը։ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով։ Կազմակերպված ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունը և ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության ու փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

12/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ: Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

11/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող կոնկլավին

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

11/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

«Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ:

11/02/2025

Ավելին