Հայտարարություն
16 Հուլիսի, 2025 12:102026 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն:
Վերոնշյալով պայմանավորված՝ այդ ընկերությունները պետք է ներկայացնեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրումը և համապատասխան աշխատակիցների՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալը հավաստող փաստաթղթեր՝ տրված Ազգային անվտանգության ծառայությունից:
Այն ընկերությունները, որոնք պատրաստվում են մասնակցել գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, պետք է դիմեն ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար, ինչպես նաև ապահովեն համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար:
Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն

Հայերեն
English
Русский