Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
16/09/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
15/09/2023
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը
Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարներն ու կայացվում են որոշումները: Այցի ավարտին խաղաղապահ բրիգադի հրամանատարը քննարկումների սրահում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի մասնակցությունը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն իրականացնելիս` ընդգծելով, որ այդ տեղամասերում մեծ է համագործակցությունն ամերիկյան բանակի խաղաղապահների հետ:
15/09/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
15/09/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 19։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
14/09/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
14/09/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
14/09/2023
ԱվելինՀանդիպում ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:
14/09/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
14/09/2023
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
14/09/2023
ԱվելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
13/09/2023
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
13/09/2023
Ավելին
Հայերեն
English
Русский