Առաջին սպայական կոչման հանդիսավոր շնորհում

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 10:00 Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի կունենա Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի` 2008թ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական և «լեյտենանտ» առաջին սպայական կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը:

28/07/2008

Ավելին

Պաշտպանության նախարարը հավատում է երիտասարդության ներուժին

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ararat_kentron.jpg" align="left"/>Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի ունկնդիրներին:

28/07/2008

Ավելին

COOPERATIVE LONBOW 08/ COOPERATIVE LANCER 08 EXERCISES WILL BE CONDUCTED IN ARMENIA

THE NORTH ATLANTIC TREATY ORGANIZATION (NATO) RECENTLY ANNOUNCED THAT IT WILL CONDUCT AN EXERCISE IN THE FRAMEWORK OF THE PARTNERSHIP FOR PEACE (PFP) PROGRAMME CALLED COOPERATIVE LONBOW 08/ COOPERATIVE LANCER 08 (COLW/ COLR 08), IN ARMENIA, BETWEEN 29 SEPTEMBER AND 21 OCTOBER 2008.

28/07/2008

Ավելին

Ավարտվեց «ՌՈՒԲԵԺ 2008» զորավարժության 1-ին փուլը

Ս.թ. հուլիսի 24-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Երևանում մեկնարկած «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության 1-ին փուլի եզրափակիչ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ից և ՀՀ տարբեր գերատեսչություններից:

24/07/2008

Ավելին

Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 24-ին Իրաք մեկնեց հայ խաղաղապահների հերթական` 8-րդ հերթափոխը:

24/07/2008

Ավելին

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="232" alt="" src="/UserFiles/Image/100.jpg" width="193" align="left"/>Ս.թ. հուլիսի 23-ին Երևանի «Գոլդեն Փելես» համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանդիպում-ֆուրշետը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

23/07/2008

Ավելին

Աշխատանքային այցեր «ՌՈՒԲԵԺ 2008» զորավարժության շրջանակներում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="133" alt="" src="/UserFiles/Image/rubej_ayc_2.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 23-ին Երևանում մեկնարկած «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության աշխատանքային խումբն այցելեց զորավարժությանը ներգրավված պետական այլ կառույցներ, հանդիպումներ ունեցավ տարբեր գերատեսչություններում ստեղծված աշխատանքային խմբերի հետ:

23/07/2008

Ավելին

Երևանում մեկնարկեց «ՌՈՒԲԵԺ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժությունը

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="104" alt="" src="/UserFiles/Image/rubej_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 22-ին Երևանում` ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

22/07/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց ՉԺՀ ռազմական պատվիրակությանը

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="135" alt="" src="/UserFiles/Image/naxarar_chin_patv.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմական պատվիրակությանը` գեներալ-մայոր Դեն Ցզինգունի գլխավորությամբ:

21/07/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="95" alt="" src="/UserFiles/Image/naxarar_grbr_despan.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

21/07/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 23-ին, ժամը 13:00 Երևանի «Գոլդեն Փելես» համալիրում տեղի կունենա Սեյրան Օհանյանի` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանդիպում-ֆուրշետ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

21/07/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 22-ին, ժամը 11:00 ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (Հասցեն` Մաշտոցի պողոտա 47) տեղի կունենա «Ռուբեժ 2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի և ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի մասնակցությամբ:

21/07/2008

Ավելին