Հաշվարկը` մ.թ.ա. 2492թ.-ից

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="136" alt="" src="/UserFiles/Image/naxarar_hayk_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց բռնակալ Բելի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառմանը` կազմակերպված «Սերունդ» խմբի նախաձեռնությամբ:

11/08/2008

Ավելին

Ուզում ես տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը

Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում տեղակայված «Հայ ասպետ» ռազմա-հայրենասիրական կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նժդեհյան դասակներին` թվով 36 նժդեհիկներին (հայոց տառերի քանակով` 29 տղա, 7 աղջիկ):

10/08/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարությունը, թե իբր վրացական ավիաբազաների վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում տեղակայված ռուսական բազայում չկան ռմբակոծիչներ, այլ միայն թեթև կործանիչներ, որոնք ի վիճակի չեն ռմբակոծություն կատարել:

09/08/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ին Հայկ նահապետի արձանի մոտ (Գայի պողոտա) տեղի կունենա բռնակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի և Հայոց Բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառում, որին կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

06/08/2008

Ավելին

ՀՀ քաղաքացիները վերադարձվեցին

Ս.թ օգոստոսի 4-ին, ժամը 1200-ին, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան) և վերջինիս կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Նիկոլայի Զմբոյանի (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանի (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանի (Նորադուզ) և Աղասի Ատոմի Ենոքյանի (Նորադուզ) հանձնումը ՀՀ ներկայացուցիչներին:

04/08/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="135" alt="" src="/UserFiles/Image/naxarar_iran_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

02/08/2008

Ավելին

Խորհրդակցություն ՊՆ նորակառույց համալիրում

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/xorhrd_n_1.jpg" align="left"/>Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում:

01/08/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման փորձագիտական խմբին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="134" alt="" src="/UserFiles/Image/naxarar_nato_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ս.թ. հուլիսի 28-ից աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՄՆ ռազմաքաղաքացիական հարաբերությունների կենտրոնի, ինչպես նաև օժանդակող երկրների` Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների փորձագետների խմբին` Մոնտերեյում տեղակայված ԱՄՆ ռազմաքաղաքացիական հարաբերությունների կենտրոնի փորձագետ, գիտությունների դոկտոր Անոնիուս Բերնարդսի գլխավորությամբ:

31/07/2008

Ավելին

100 առանձնատուն` 100 օրում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="156" alt="" src="/UserFiles/Image/100_tun_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, ՀՀ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մասնակցեց Արցախյան գոյամարտում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ինչպես նաև սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագրի մեկնարկին:

30/07/2008

Ավելին

Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ զինդատախազությունում հրավիրված խորհրդակցությանը

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="156" alt="" src="/UserFiles/Image/naxarar_zindataxaz_nist.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՀ զինվորական դատախազությունում հրավիրված 2008թ.-ի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցությանը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ:

30/07/2008

Ավելին

Ս.Օհանյանը մասնակցեց ռազմաավիացիոն ինստիտուտի` 2008թ. շրջանավարտների ավարտական շքերթին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="134" alt="" src="/UserFiles/Image/naxarar_av_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ` ներկա լինելու ինստիտուտի` 2008թ. շրջանավարտներին առաջին սպայական կոչման շնորհման հանդիսավոր արարողությանը և ավարտական շքերթին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, հյուրեր, ծնողներ:

30/07/2008

Ավելին

Սեմինար ՊՆ Դ.Կանայանի անվան ԱՌՀ ինստիտուտում

Ս.թ. հուլիսի 28-ից 29-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անց է կացվում Պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդաբանության հարցերով սեմինար, որի ընթացքում հայկական կողմին փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների փորձագետներից կազմված փորձագիտական խումբը:

29/07/2008

Ավելին