ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

19 January, 2008 00:00
Ս.թ. հունվարի 18-ին ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:

Իր զեկույցում նախարար Մ.Հարությունյանը ներկայացրեց պաշտպանության բնագավառի` 2007թ. արդյունքները, ինչպես նաև 2008թ. հիմնական խնդիրները: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների լուսաբանման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 16-րդ տարեդարձի առթիվ «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված. 1.«ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերության լրագրող Լիանա Ազոյանին, 2.«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության սեփական թղթակից Տիգրան Լիլոյանին, 3.«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Օֆելյա Կամավոսյանին, 4.«Հանրային հեռուստատեսության» լրագրող Հայկ Հովհաննիսյանին, 5.«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանին, 6.«ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Լիաննա Մնացականյանին, 7.«Հ-2» հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանին, 8.«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Հասմիկ Օհանյանին: