Ս.Օհանյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գնահատման խմբի պատվիրակության հետ

7 February, 2008 00:00
Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ- գնդապետ Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԳԳԾ ռազմական նպատակների իրականացման առաջընթացին վերաբերող խնդիրներ, կարծիքներ փոխանակվեցին պաշտպանական ռազմավարական վերանայման և պաշտպանական պլանավորման մեխանիզմների զարգացման ու կատարելագործման հարցերի շուրջ: Կողմերը գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) մինչ օրս իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նույն օրը ՆԱՏՕ-ի գնահատման խումբն այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայր և ծանոթացավ բրիգադի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին ու գործունեությանը: