Управление радиационной, химической, биологической защиты ВС
НАЧАЛЬНИК ВОЙСК РАДИАЦИОННОЙ, ХИМИЧЕСКОЙ И БИОЛОГИЧЕСКОЙ ЗАЩИТЫ (РХБЗ) - НАЧАЛЬНИК УПРАВЛЕНИЯ ВООРУЖЕННЫХ СИЛ РА
Гамлет Арутюнян
полковник
О деятельности управления
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը զինված ուժերի բաղկացուցիչ մասն է և մարտական ապահովման ձևերից մեկը:
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հիմնական խնդիրներն են՝
- Ռադիացիոն, քիմիական կենսաբանական իրադրության բացահայտում և գնահատում,
- Զորքերի (ուժերի) պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների) խոցման գործոններից,
- Զորքերի և օբյեկտների տեսանելիության նվազեցումը,
- Հրանետային-հրկիզող միջոցների կիրառում,
- Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացումը ռադիացիոն, քիմիական կենսաբանական վտանգավոր օբյեկտներում ավերածությունների (վթարների) հեևտևանքները վերացնելիս:
Զորքերի (ուժերի) պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների) խոցման գործոններից իրականացվում է զորքերի կողմից ժամանակին պաշտպանական միջոցների կիրառումը ռադիոակտիվ, թունավոր, այլ տոքսիկ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների ներգործությամբ, հակառակորդի հետախուզական և զենքի ղեկավարման միջոցների աէրոզոլային հակազդմամբ, ռադիոկլանող նյութերի և քողարկող փրփուրային ծածկույթների օգտագործմամբ, հրանետային-հրկիզող միջոցների կիրառմամբ:
Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանությունն իրականացնում է նաև ՌՔԿ հետախուզության վարում, ՌՔԿ իրավիճակի կանխատեսում և հսկողություն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների) ժամանակ տեղանքի, օդի վերգետնյա շերտի ՌՔԿ վարակի մասշտաբների, աստիճանի գնահատում վարակի ազդեցությունը բնակչության և զորքերի վրա:
ՌՔԿՊ զորքերի վարչությունում աշխատանքներ են տարվում նոր զինատեսակների ստեղծման և հայրենական արտադրության կազմակերպման ուղղությամբ: Մշակվել և ստեղծվել է ՏԲԳ-1 թերմոբարիկ սկզբունքով մարտագլխիկը ՌՊԳ նռնականետի համար, տարվում են աշխատանքներ նոր զինատեսակների ստեղծման ուղղությամբ: