Անցկացվել են եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունքներ

11 Апреля, 2017 17:37
Նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն` Զինված ուժերի զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ գործող 4-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման եռօրյա հավաք-պարապմունքներ:

Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալները, սպառազինության և զինվորական տեխնիկայի սպասարկման ու շահագործման պատասխանատուներ:

Անցկացված հավաք-պարապմունքների նպատակն էր կատարելագործել մասնակիցների  մասնագիտական, տեսական գիտելիքներն ու ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման գործնական ունակությունների մակարդակը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պատասխանատվությունը տարվող աշխատանքների որակի հսկման, սպառազինությունը և ռազմական տեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու առումով:

  • Поделиться