Հայ խաղաղապահները կմասնակցեն «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման շտաբային բանակցություններին

17 Мая, 2016 16:41
ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսի Հանրապետությունում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն:

  • Поделиться