ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

7 Июня, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 9-ին, ժամը 10:00 ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում (Երևան, Ալեք Մանուկյան 5), ՀՀ Կառավարության ս.թ. մայիսի 8-ի N 18 հանձնարարականի պահանջների համաձայն տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մամլո ասուլիսը` «ՀՀ Կառավարության 2008թ.-ի, ինչպես նաև 2008-12թթ. ծրագրերում նշված պաշտպանության համակարգի գերակայությունները» թեմայով:

Նույն օրը, ժամը 16:30, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ Երևանի մայրաքաղաքային գնդում տեղի կունենա հայ խաղաղապահների` Կոսովո մեկնող վաշտի մեկնման հանդիսավոր արարողությունը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: Իսկ ս.թ. հունիսի 9-ին, ժամը 20:30, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կհյուրընկալվի ՀՀ հանրային հեռուստատեսության «Եվրոպոլիս» հաղորդաշարում:
  • Поделиться