Դժբախտ պատահար` մահվան ելքով

12 Июля, 2008 00:00
Ս.թ. հուlիսի 12-ին, ժամը 18:45-ի սահմաններում, «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի 761 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Սևան ավտոմայրուղու 33-րդ կմ-ին ենթարկվել է վթարի, որի հետևանքով տեղում մահացել են վարորդ Արտյոմ Աղվանի Հովհաննիսյանը (ծնված` 1965թ.) և նրա որդին` նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում Մարտունիում տեղակայված զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Արտյոմի Հովհաննիսյանը (ծնված` 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Նաիրիի ԶԿ):
Դեպքով զբաղվում է ՀՀ ոստիկանության Գավառի քննչական բաժինը:

  • Поделиться