Հրազենային վնասվածք

13 Июля, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 13-ին, ժամը 17:50-ի սահմաններում, Իջևանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Լևոնի Զոհրաբյանը (ծնված` 1986թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Շահումյանի ԶԿ), մարտական հենակետում կապի վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի կողմից արձակված գնդակից ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Իջևանի քաղաքային հիվանդանոց, այնուհետև` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժին:
Վ.Զոհրաբյանի առողջական վիճակը ծանր է:

  • Поделиться