Երևան ժամանեց Ա.Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը

4 Октября, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Ա.Սերդյուկովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ս.թ. հոկտեմբերի 4-ին ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա:
  • Поделиться