Հաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում կամփոփվեն 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները և կծրագրվեն 2009թ. անելիքները:
18/12/2008
ԱվելինՓոխգնդապետ Ս.Մարտիրոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="157" alt="" src="/UserFiles/Image/martirosyan.jpg" width="200" align="left"/>ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ս.թ. դեկտեմբերի 17-ի հրամանագրով ՀՀ ՊՆ թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի Մարտիրոսյանը` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է Արիության մեդալով:
17/12/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="111" alt="" src="/UserFiles/Image/nist_baghdasaryan.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
15/12/2008
ԱվելինՀուշարձանի բացում և բնակարանամուտ` Սայաթ-Նովայում և Մասիսում
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, այցելեց ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ` մասնակցելու Արցախյան ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման, ինչպես նաև սոցիալապես անապահով երկու ընտանիքների` նորակառույց երկու առանձնատներում նորամուտի հանդիսավոր արարողություններին:
12/12/2008
ԱվելինՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ) կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքում քննիչների թափուր հաստիքների համալրման համար քննությունն անցկացվելու է 2008թ. դեկտեմբերի 22-ին, ժ. 14:00-ին` քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի աշխատասենյակում (հասցեն` Երևան, Բագրևանդի 5):
10/12/2008
ԱվելինԸնթացիկ տարվա վերջին կոլեգիայի նիստն ընդմիջվեց հայ շախմատիստների մեծարումով
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="103" alt="" src="/UserFiles/Image/kollegia_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 9-ին անցկացվեց ընթացիկ տարվա` 2008թ. վերջին կոլեգիայի նիստը ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում կադրերի ընտրությանը, ուսուցմանը, տեղաբաշխմանն ու կատարելագործմանը, իրականացվող բարեփոխումների ընթացքին, ազգային բանակի` որակյալ կադրերով համալրմանն առնչվող տարաբնույթ հարցեր:
09/12/2008
ԱվելինՍ.Օհանյանն ընդունեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="131" alt="" src="/UserFiles/Image/naxarar_gomcyan_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը` ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի գլխավորությամբ:
08/12/2008
ԱվելինԿոսովո մեկնեց հայ խաղաղապահների հերթական հերթափոխը
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="106" alt="" src="/UserFiles/Image/hertapox_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 8-ին Երևանի մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ հայ խաղաղապահների հերթական` 10-րդ հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ սպայակազմի այլ ներկայացուցիչներ:
08/12/2008
ԱվելինՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անցկացնելու է քննություն քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ), կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքում քննիչների թափուր հաստիքների համալրման համար:
05/12/2008
ԱվելինՍ.Օհանյանն ընդունեց հայազգի հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիգ Դարչինյանին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="184" alt="" src="/UserFiles/Image/naxarar_darchinyan_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց երեք վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիգ (Վախթանգ) Դարչինյանին:
04/12/2008
ԱվելինՍ.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="149" alt="" src="/UserFiles/Image/naxarar_punkt_3.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ Ազգային ժողովի` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի, ինչպես նաև այլ պատգամավորների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:
02/12/2008
Ավելին
Հայերեն
English
Русский