Բնակարանամուտի արարողություն Աջափնյակ համայնքում
<img width="250" height="188" align="left" alt="" src="../../UserFiles/Image/bnakaranamut1.jpg"/>Ապրիլի 22-ին Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:
22/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img width="250" height="155" align="left" src="/UserFiles/Image/eahk.jpg" alt=""/>Ս. թ. ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
22/04/2009
ԱվելինՀաղորդագրություն ԶԼՄ-ների համար
Ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության, առողջապահության նախարարները, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և հանրապետության մարզպետերը: Խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրները:
21/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին` Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում /Աջափնյակ համայնք, «Շանթ» գործարանի հարևանությամբ/ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի մասնակցությամբ տեղի կունենա նորակառույց բնակելի շենքի հանդիսավոր բացման և ծառայողական բնակարանների բաշխման արարողություն: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
21/04/2009
ԱվելինՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՆԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ԻԻՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="http://www.mil.am/images/ara_nazaryan.jpg" align="left"/>17 ապրիլի, 2009թ. Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:
17/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ապրիլի 18-ը նշվում է որպես «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր», այդ կապակցությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
17/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/dok_1.jpg" align="left"/>Ս.թ. ապրիլի 1-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ բժշկական վարժանք խաղաղապահ բրիգադի կազմում ստեղծվելիք բժշկական դասակի անձնակազմի համար: Վարժանքը, որն իր բնույթով եզակի է, առաջին անգամ է անցկացվում ՀՀ զինված ուժերում:
16/04/2009
ԱվելինՊաշտպանության նախարարը հանդիպեց ուսանողության ներկայացուցիչներին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="161" alt="" src="/UserFiles/Image/naxarar_usanoxne_1.jpg" width="250" align="left"/>Ս. թ. ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի ուսանողական ֆորումի, պետական և ոչ պետական բուհերի ուսանողության, ուսանողական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
10/04/2009
ԱվելինԿլոր սեղան – քննարկումներ Պաշտպանության նախարարությունում
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="167" alt="" src="/UserFiles/Image/klor_sexan_eahk_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Զինծառայողների իրավունքները և հիմնարար ազատությունները» խորագրով ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ու Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի կողմից:
09/04/2009
ԱվելինՖրանսիայի ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստան
Ս.թ. ապրիլի 6-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էին գտնվում Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-ֆրանսիական ռազմական երկկողմ համագործակցության հեռանկարները, խորհրդատվություններ են անցկացվել ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
09/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով կլոր սեղան և ԶՈւԺՎ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աջակցությամբ հրատարակված «Զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» ձեռնարկի շնորհանդեսը:
08/04/2009
ԱվելինԽրախուսվել են մի շարք զինծառայողներ
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="187" alt="" src="/UserFiles/Image/xraxusum_av.jpg" width="250" align="left"/>Ս.թ. ապրիլի 8-ին նորարարության և քրտնաջան աշխատանքի, հատուկ տեխնիկա ստեղծելու և այն հաջողությամբ փորձարկելու համար պաշտպանության նախարար Ս. Օհանյանը արժեքավոր նվերներ է հանձնել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին, ավիացիոն ֆակուլտետի ավագ դասախոս, մայոր Յուրի Կարապետյանին, դասախոս, կապիտան Մարտիրոս Մաթևոսյանին, ուսումնական դասակի հրամանատար, լեյտենանտ Էդգար Մեսրոպյանին, լաբորանտներ, սերժանտ Վարդան Սեմերջյանին և կրտսեր սերժանտ Էդգար Մովսեսյանին:
08/04/2009
Ավելին
Հայերեն
English
Русский