04/02/2010

Ավելին

Աթենքում նշվեց ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձը

<img width="250" height="141" align="left" src="/UserFiles/Image/hunastan-2010-02-04-a.jpg" alt=""/>Փետրվարի 2-ին, Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ:

04/02/2010

Ավելին

03/02/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/franc-despan-2010-02-03-c.jpg" alt=""/>

03/02/2010

Ավելին

03/02/2010

Ավելին

Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն անհիմն են, քանի որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը մակերեսային քերծվածքներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/02/2010

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

03/02/2010

Ավելին

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/iran-despan-2010-02-03-c.jpg" alt=""/>

03/02/2010

Ավելին

02/02/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/hanrayin-khorhurd-2010-02-02.jpg"/>Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ՀԽ նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին մանրամասներ ներկայացրեց 2009թ. օգոստոսի 1-ից մինչև 2010թ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խորհրդի անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ:

02/02/2010

Ավելին

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Փետրվարի 2–ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների բուժհետազոտության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/bjikner-2010-02-02-a.jpg" alt=""/>

02/02/2010

Ավելին

Հունգարիայի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում

Հունվարի 27-ից 29-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հունգարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակը պաշտպանական բնագավառում հայ-հունգարական կապերի ամրապնդումն էր: Հունգարական պատվիրակության անդամները հունվարի 27-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: Պատվիրակության ղեկավար, հունգարական բանակի գեներալ-լեյտենանտ Յոժեֆ Հոլլոն գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում: <img align="middle" src="/UserFiles/Image/hungarner-2010-01-29.jpg" alt=""/>

29/01/2010

Ավելին