12/05/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մայիսի 11-ին Բեռլինում տեղի ունեցած Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ավարտից հետո, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, մասնակից երկրների անունից հռչակվել է կոմյունիկե, որով կողմերը հաստատել են, որ շարունակելու են իրենց օժանդակությունը Աֆղանստանում կայունության հաստատման գործին` հանուն միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12/05/2010

Ավելին

12/05/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցելու են ՆԱՏՕ–Հայաստան ձևաչափով կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման տարեկան զեկույցը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12/05/2010

Ավելին

11/05/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. մայիսի 10-ին Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բեռլին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11/05/2010

Ավելին

08/05/2010

Ավելին

08/05/2010

Ավելին

Հարգանքի տուրք Եռաբլուր պանթեոնում

Մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մ. Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, զոհված ազատամարտիկների հարազատներն ու մարտական ընկերները: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Անհայտ կորածների հուշակոթողին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերին, խոնարհվել են զոհված ազատամարտիկների հուշակոթողի առջև:

08/05/2010

Ավելին

07/05/2010

Ավելին

07/05/2010

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/yeritasardakan-2010-05-10-a.jpg" alt=""/>Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 7-ին հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ներկայացուցիչների հետ: Իր խոսքում Ս. Օհանյանը շեշտել է, որ բանակ-հասարակություն կապը մշտապես պաշտպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում է, և այդ առումով մեծապես կարևորվում է նաև երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդումը: Նախարարը ավելացրել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում զգալիորեն մեծացել է շփման մակարդակը` հասարակության և բանակի միջև, ամրապնդվել է վստահությունը Զինված ուժերի նկատմամբ:

07/05/2010

Ավելին