Մամուլի հաղորդագրություն
<img width="250" height="163" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-28-c-1.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:
28/10/2010
Ավելին28/10/2010
Ավելին28/10/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-28-b-1.jpg" alt=""/> Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարևորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը և պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
28/10/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից: Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
28/10/2010
Ավելին26/10/2010
Ավելին26/10/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ., Ստեփանակերտի զինկոմիսարիատ): ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
26/10/2010
Ավելին23/10/2010
Ավելին23/10/2010
ԱվելինՊաշտպանության նախարարությունում քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները
<img width="250" height="161" align="left" alt="" src="/UserFiles/Image/zorakoch-2010-10-23-b.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստը բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց աշնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները` նա անդրադարձավ ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը զեկուցեց նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են:
23/10/2010
ԱվելինՊաշտպանական բարեփոխումներին նվիրված կոլեգիայի նիստ
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia-2010-10-22-b.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Հանդես գալով բացման խոսքով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով: Պարոն Ս.Օհանյանն անդրադարձավ նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության:
22/10/2010
Ավելին
Հայերեն
English
Русский