Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան շրջան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման:
01/11/2012
ԱվելինՌազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին:
29/10/2012
ԱվելինՌազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին:
29/10/2012
ԱվելինԿոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ և նիստի օրակարգում ներառված այլ հարցեր:
27/10/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
26/10/2012
ԱվելինՑուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես:
26/10/2012
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում
Ս.թ հոկտեմբերի 26-ին Ռազմական Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը:
26/10/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
26/10/2012
ԱվելինԱշխատաժողով ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը:
23/10/2012
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
22/10/2012
ԱվելինՀրթիռահրետանային զորքերը նշեցին կազմավորման 20-ամյակը
Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվեց հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ: Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրել են ցուցադրական վարժանքներ` հավանական թշնամուն հրթիռահրետանային ստորաբաժանումների միջոցներով և ուժերով խոցելու և ոչնչացնելու սցենարով:
20/10/2012
ԱվելինՀայկական բանակի ռեկորդակիր զինվորը
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը:
20/10/2012
Ավելին
Հայերեն
English
Русский